Վրաստանի քաղաքացին Լոռու հնադարյան դամբարանադաշտում 1,5 կմ-ոց ակոս է փորել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2010 10:48

Պատմական միջավայրի պահպանության Լոռու  մարզային ծառայությունից ոստիկանության Ստեփանավանի բաժնում գրություն է ստացվել, որ Լոռի-Բերդ ճանապարհի աջ և ձախ կողմերում տարածվող, «Քրիստոսից առաջ, 2-1 հազարամյակ» դամբարանադաշտի միջով, առանց համապատասխան թույլտվության մոտ 1,5 կմ երկարությամբ ակոս է փորված, որով խախտվել են «Պատմական և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 9-ին, առանց համապատասխան փաստաթղթերի, այնտեղ ապամոնտաժման աշխատանքներ է կատարել Վրաստանի Ռուսթավի քաղաքի «Կախետիա»  ՍՊԸ աշխատակից, 1968 թ. ծնված  Բագրի Լ.-ն, որը տրակտորով ակոս բացելով՝ մալուխ է հանել:

Հուշարձանին պատճառված վնասի չափը պարզվում է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply