Հանցագործը բռնվել է գողությունից 2 օր անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2010 10:32

Ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 12-ին, ժամը  19.30-ին, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արտյոմ Ա.-ին:

Նա խոստովանել է, որ նոյեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ 1966 թ. ծնված Ռուզաննա Ս.-ի  բնակարանից գողացել է 30.000 դրամ և ոսկյա զարդեր` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply