ԼՂՀ-ում 7 օրենք կփոփոխվի, ևս մեկը ուժի մեջ կմտնի

Պաշտոնական, Օրվա լուր | | November 16, 2010 10:24

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին»  օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատախազության մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաեւ ԼՂՀ դատական օրենսգրքում, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Անհատական տվյալների մասին» օրենքներում լրացում կատարելու մասին ԼՂՀ օրենքները:

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին օրենքը:

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply