Ծառահատում դատախազի բիզնեսի համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 16, 2010 0:04

Այսօր` նոյեմբերի 15-ին ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Գագարին գյուղի սկզբնամասում կառուցված գազալցակայանի դիմաց ինչ-որ անձինք կտրում էին մայրուղու վրա տնկված դալար բարդիները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կտրողները դա պատճառաբանեցին նրանով, որ իրենք այդ ծառերը կտրում են, որպեսզի բացվի գազալցակայանի տեսադաշտը: Նրանք նշում էին, որ գազալցակայնը Գեղարքունիքի մարզի դատախազ Մարգարյանինն է: Հայտնում էին նաեւ, որ իրենք ունեն բնապահպանության նախարարության թույլտվությունը եւ խորհուրդ էին տալիս մեր կողմից նկարահանած բոլոր կադրերը ջնջվեն:

Գագարին համայնքի բնակիչներից մի քանիսը կես կատակ-կես լուրջ ասում էին. «Գլխավոր դատախազը ծառ է տնկում, իսկ նրա ենթական` ծառ է կտրում»:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply