Նախատեսվում է բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2010 23:40

2011թ.-ին նախատեսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացնել հավելյալ 38 մլն դրամի չափով միջոցներ, որից 28 մլն-ը կուղղվի Պաշտպանի և աշխատակազմի աշխատավարձերի բարձրացմանը:Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը կհավասարեցվի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին, գումարած հավելավճարները: Այս մասին Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի նիստում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը` 2009 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:

Պատգամավորն ընդգծեց, որ դա միտված է լինելու ՄԻՊ գրասենյակի անկախության ապահովմանը, նաև նպաստելու է կադրերի հոսունության կրճատմանը: Ներկայումս գրասենյակի աշխատակիցների միջին աշխատավարձը 60-70 հազար դրամի սահմաններում է:

Որպես ԱԺ-ում հարցի հարակից զեկուցող, Ռ.Պետրոսյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, ՄԻՊ զեկույցն այս անգամ շատ փաստարկված և հավասարակշռված է. քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի կապակցությամբ կա քննադատություն, բայց ոչ` պետական կառույցների ՙվարկաբեկում՚:

Նշենք, որ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ՄԻՊ զեկույցն ընդունվեց ի գիտություն` առանց որևէ որոշում կայացնելու:

Նույն օրը կառավարությունն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՙՄարդու իրավունքների պաշտպանի մասին՚, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚ օրենքներում եւ ՀՀ դատական օրենսգրքում լրացումների և փոփոխությունների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է, որ Պաշտպանն իրավասու է հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ: Ամրագրվում է նաև, որ Պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասար է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին, և սահմանվող հավելավճարը հաշվարկվում է ՍԴ նախագահի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Բացի այդ նախատեսվում է, որ Պաշտպանն իր լիազորությունների ավարտից հետո, իր համաձայնությամբ, վերականգնվում է մինչև Պաշտպանի պաշտոնում ընտրվելը զբաղեցրած նախկին պաշտոնում« իսկ« եթե դա հնարավոր չէ« ապա իր համաձայնությամբ նշանակվում է համարժեք պաշտոնում: Փոփոխություններ են նախատեսված նաև ՄԻՊ աշխատակազմի կարգավիճակը կանոնակարգող դրույթներում:

Կառավարության հիմնավորմամբ, օրենսդրական փաթեթը ներկայացվում է ի կատարումն 2009¬2011թթ©-ին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների, որոնք հաստատված են Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ:

ՙՍտացվում է, որ, երբ միջազգային համաձայնագրով ճնշում է գործադրվում մեր կառավարության վրա, անմիջապես ճնշումները կատարվում են, եւ աշխատավարձերն այս կամ այն օղակում բարձրացվում են՚,-հայտարարեց հարակից զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանը: ՙՄնացած դեպքերում հայտարարվում է, որ չունենք միջոցներ, և մնացած պետական մարմինները պետք է սպասեն մինչև աշխատավարձերի և աշխատանքի վարձատրության քաղաքականության հարցերն ընդհանուր կերպով մշակվեն և լուծվեն կառավարությունում, որի հետ ես համաձայն չեմ՚,-հավելեց նա: Նշվեց նաև, որ գլխադասային խորհրդարանական հանձնաժողովը քննարկել է նախագծերը և համաձայն է ընդհանրապես ՄԻՊ-ի աշխատավարձի բարձրացմանը և լիազորությունների ընդարձակմանը, ՄԻՊ գրասենյակի` մյուս պետական մարմիններից անկախության երաշխիքների ապահովմանը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply