«2010 թվականը Բուլղարիայում Հայաստանի տարի» փառատոնի շրջանակներում հրատարակվել են բուլղարերեն թարգմանությամբ գրքեր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 15, 2010 18:40

«2010 թվականը Բուլղարիայում Հայաստանի տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ հրատարակվել են բուլղարերեն թարգմանությամբ մի շարք գրքեր:

Գրքերի թվում են «Սասունցի Դավիթ» էպոսը, Հրանտ Մաթեւոսյանի «Աստված. էս ինչ սիրուն աշխարհ է» վիպակների ժողովածուն, որը հրատարակվել է գրողի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմում» գիրքը:

Դիտվել է 2426 անգամ:
Print Friendly

Leave a Reply