«Անկախ» թերթի լրագրողն արժանացել է առաջին մրցանակի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2010 18:30

Աջից՝ Տաթևիկ Բեջանյան

«Անկախ» շաբաթաթերթի լրագրող Աննա Մուրադյանը այս հոդվածի համար արժանացել է «People in Need»  չեխական կազմակերպության  «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարված լրագրողական մրցույթի՝ տպագիր և էլեկտրոնային մամուլ անվանակարգի առաջին մրցանակի: «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեջանյանն ասաց, որ մրցույթի նպատակը թեմայի նկատմամբ լրագրողներին ակտիվացնելն է. «որպեսզի այդ մասին ավելի ու ավելի շատ հոդվածներ պատրաստվեն»: Երեխաների հիմնախնդիրներով զբաղվող «Հույս և օգնություն» հկ նախագահ Ենոք Շատվորյանն ասաց, որ թեմային առնչվող ցանկացած հոդված աննկատ չի անցնում խնդրով զբաղվող կառույցների ուշադրությունից: «Լրատվամիջոցները գոյություն  ունեցող խնդիրների մասին կառավարման օղակներին հիշեցնելու գործառույթ ունեն,- ասաց նա,- այդ պատճառով պետք է այդ մասին շատ գրվի»: Բեջանյանն ասաց, որ մրցույթին ներկայացված նյութերից շատերը շատ թռուցիկ էին ու խնդիրը հիմքից չէին շոշափում. «Իսկ թեման ենթադրում է լուրջ վերլուծություն և ուսումասիրություն, որը պիտի անի հետաքննող լրագրողը»:

Ձախից՝ Էդիկ Բաղդասարյան

Այդ մասին խոսեց նաև մրցույթը գնահատող հանձնաժողովի անդամ, «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: «Պետք էր ավելի շատ աշխատել նյութի վրա,- ասաց նա,- պետք էր գնալ, ասենք այդ մարդու տուն, ում մասին, որ խոսվում էր նյութում, դուրս գալ օրվա լուրի ֆորմատից ու աշխատել նյութի վրա»: Բաղդասարյանը շեշտեց նաև, որ լրագրողները՝ վախենալով նշել հանցագործի անունը, չեն խուսափում գրել զոհերի անունները: Տպագիր և էլեկտրոնային մամուլ անվանակարգի երկրորդ մրցանակ տրվեց Լիլիթ Հովհաննիսյանին՝ «Զրուցակից» թերթ, երրորդ մրցանակ՝ Գայանե Խաչատրյանին՝ aysor.am կայք: Հեռուսատեսություն և ռադիո անվանակարգում առաջին մրցանակը շնորհվեց Քրիստինե Կարսյանին՝ Հ2 հեռուստաընկերություն, երկրորդ մրցանակ Սյուզան Սիմոնյանին՝ Հանրային հեռուստաընկերություն, երրորդ մրցանակ Հասմիկ Դիլանյայնին՝ Հանրային ռադիո: Այս տարի սա «Անկախ» թերթի ստացած երկրորդ մրցանակն է:  «Կինոաշուն-2010» ծրագիրը լուսաբանելու համար «Անկախ» թերթն արժանացել է  դիպլոմի:

Դիտվել է 3975 անգամ:
Print Friendly

Leave a Reply