Ալավերդին` լուսանկարներում. հուլիսի 19-ը Ալավերդի քաղաքի օրն էր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 22, 2009 17:03

ԱլավերդիԵրիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողները կազմակերպել են «Ճանաչենք Հայաստանը. Ալավերդի» խորագրով ցուցահանդես, որի բացումը եղավ այսօր ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանի դահլիճում. հուլիսի 19-ը Ալավերդի քաղաքի օրն էր, որը նշվել է տարբեր միջոցառումներով ու հրավառությամբ: «Ալավերդու առօրյան», «Գիշերային Ալավերդին», «Հավատքով ենք ուժեղ». սրանք խորագրերից մի քանիսն են, որոնց ներքո ներկայացված է 34  լուսանկար:

Առաջնորդների դպրոցի ուսանող, ցուցահանդեսի կազմակերպիչ Արամ Դերձյանն ասում է, որ ծրագրվում է լուսանկարների նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել Հայաստանի այլ քաղաքների մասին ևս:

Սեպտեմբերի 2-ին նշվում է Ղարաբաղի օրը:  «Նախատեսում ենք այդ օրվա կապակցությամբ միջոցառում կազմակերպել` հավանաբար կրկին լուսանկարների ցուցահանդեսի տեսքով»,- ասում է Դերձյանը:

Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել է «Վալլեքս» գրուպը, որի մեջ մտնում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը (ACP):

“Այս ցուցահանդեսը նպատակ ունի վերացնել մարզային և մայրաքաղաքային երիտասարդական շրջանակների միջև աշխարհայացքային պատնեշները,-ասում է Դերձյանը,- Այսպիսի միջոցառումների շնորհիվ ուզում ենք կապ ստեղծել Երևանի և մարզերի երիտասարդների միջև և համատեղ երիտասարդական ծրագրեր իրականացնել»:

Ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը` 12.00-16.00` ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանի դահլիճում:

100_1884

Picture 1 of 7

Դիտվել է 4345 անգամ:
Print Friendly

Leave a Reply