Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2010 16:12

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի այսօրվա հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելու նպատակով Հայաստան է ժամանել Եվրոպայի ու Եվրասիայի օժանդակության ծրագրերի համակարգող Դանիել Ն. Ռոզենբլումը: Աշխատանքային խմբի նիստում համանախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ձևավորվել է 2000թ. և հանդիսանում է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու, առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումներն առաջ մղելու և Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ԱՄՆ օժանդակության ոլորտները վերհանելու հարթակ:

Այս տարի երևանյան քննարկումները ուղղված էին բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը` շեշտադրելով հարկային և մաքսային քաղաքականությունը, արդար և հավասար մրցակցությունը, օրենքի գերակայության հարցերը և որակի միջազգային ստանդարտների ներդրումը: Բացի այդ, կեսօրին գորածարար ոլորտի ամերիկյան և հայկական ներկայացուցիչները հնարավորություն ունեցան այս հարցերի շուրջ հետագա քննարկումներ ունենալ ՀՀ կառավարության կողմից կազմակերպված ճաշի ընթացքում:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply