Երկու ավտովթար և երկու զոհ` հանգստյան օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 15, 2010 15:24
Նոյեմբերի 12-ին`ժամը 15.39-ին, հաղորդագրություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրում` Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում պարզվել է,որ ”ՎԱԶ-2106” մակնիշի 10 ՍՏ 833 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդ, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 1971թվականին ծնված Արմեն Սարգսյանը տեղում մահացել է:
Փրկարարների կողմից Ա. Սարգսյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:
Նոյեմբերի 14-ին`ժամը 00.55-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 171 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են “ՎԱԶ 21099” մակնիշի 05 ՍԼ 047 պետհամարանիշի և “Համմեր” մակնիշի 19 ՍՕ 843 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով “ՎԱԶ 21099” ավտոմեքենայի ուղևոր` 1962թ.-ին ծնված Տանյա Զատիկյանը տեղում զոհվել է, իսկ Քրիստինե Զատիկյանը և Վարդուշ Խաչատրյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գյումրի քաղաքի Կյուլպենկյան և Ավստրիական հիվանդանոցներ: Մինչ փրկարարների տեղ հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
