Թունավորման դեպքեր` Վանաձորում և Թալինում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 15, 2010 15:20
Նոյեմբերի 12-ին`ժամը 12.30-ին, սննդային թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ`1936թ.-ին ծնված Ռիմա Համբարյանը : Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Նոյեմբերի 14-ին`ժամը 18.00-ին, տեղեկատվություն է ստացվել,որ դեղորայքային թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Մաստարա գյուղի բնակիչ`2007թ.-ին ծնված Հրանուշ Գալստյանը: Հ.Գալստյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
