Երեք օրում հրդեհի 18 դեպք է արձանագրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2010 15:13

Նոյեմբերի 12-ին`ժամը 09.04-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.26-ին, մարվել`09.56-ին: Այրվել է գրադարանի հատակը` 2 քմ մակերեսով և մոտ 1000 գիրք:

Նույն օրը`ժամը 12.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.52-ին, մարվել`13.35-ին: Այրվել է Ս. Ղազարյանին պատկանող տան բակում պահեստավորված100 հակ անասնակերը:

Նույն օրը`ժամը 12.59-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Ա-2 թաղամասի թիվ 3/1 շենքի հարակից խանութ-կրպակում: Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.11-ին, մարվել`13.48-ին: Ամբողջությամբ այրվել է 30 քմ մակերեսով չգործող խանութ-կրպակը:

Նույն օրը`ժամը 13.22- ին , ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել`15:50-ին: Այրվել է Ա. Ղումաշյանին պատկանող անասնագոմի տանիքը` 119 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված  1 տ անասնակեր:

Նույն օրը`ժամը 15.28-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քաղսի գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.58-ին, մարվել`17.15-ին: Այրվել է Դ. Եփրեմյանին պատկանող տան բակում պահեստավորված  2 տ անասնակեր:

Նույն օրը`ժամը 17.59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.14-ին, մարվել`18:25-ին: Այրվել է  2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 18.10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ղրուդաղ թաղամասում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Դիլիջան քաղաքի “Հայանտառ” ՊՈԱԿ-ի աշխատակիցները և զինվորներ: Հրդեհը մարվել է ժամը 22.10-ին: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 18.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իջևան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրով ընթացող ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել`19:22-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ. Կյուրեղյանին պատկանող “Օպել Վեկտրա” մակնիշի 04 ՕՏ 379 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը`ժամը 20.47-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ապագա գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.11-ին, մարվել` 21.58-ին: Ամբողջությամբ այրվել է 20 քմ մակերեսով չբնակեցված վագոն-տնակ:

Նոյեմբերի 13-ին`ժամը 00.45-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի “Սապֆիրի գործարան” ՓԲԸ-ի տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել`01.52-ին: Այրվել է պահեստի տանիքը` 70 քմ մակերեսով: Նույն օրը`ժամը 12.05-ին, ահազանգ է ստացվել. որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կրուգլայա Շիշկա գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.45-ին, մարվել`15.00-ին: Գրիգոր Խաչոևի տան բակում այրվել է  8տ կուտակած անասնակեր:

Նույն օրը`ժամը 13.10-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության  4-րդ փողոցի թիվ 9 դպրոցի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.14-ին, մարվել`13.18-ին: Այրվել է 200քմ մակերեսով  խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 15.00-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին,  մարվել`17.10-ին: Մ. Ներսիսյանին պատկանող անասնագոմի տանիքում այրվել է 3տ կուտակած անասնակեր:

Նույն օրը`ժամը 17.55-ին , ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` Թեժ լեռան լանջին: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ,ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերատվ խումբը: Հրդեհաշիջմանը մասնակցել են նաև անտառտնտեսության  աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել`22.07-ին: Այրվել է 7 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 20.02-ին,  ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տոլստոյի փողոցի թիվ 65 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.45-ին, մարվել`21.09-ին: Այրվել է Ղ.Մուսիկյանին պատկանող տան տանիքը և 120քմ մակերեսով առաստաղը:

Նոյեմբերի  14-ին`ժամը  02.10-ին , ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Տավուշի փողոցի թիվ 24 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.35-ին, մարվել`03.30-ին: Այրվել է Ս. Մելքումյանի տան 35քմ մակերեսով երկու ննջասենյակը ամբողջությամբ:

Նույն օրը`ժամը 18.50-ին,ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում:: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.28-ին, մարվել` 21.30-ին: Այրվել է Ա.Սահակյանին պատկանող տան բակում պահեստավորված  3,5տ անասնակեր:

Նույն օրը`ժամը 23.35-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 38 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ և անտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.04-ին, մարվել`00.19-ին: Այրվել է տանիքի ծածկը` 20 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 16.37-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ջրառատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.45-ին, մարվել`23.17-ին: Այրվել է Կ.Կիրակոսյանին պատկանող տան բակում պահեստավորված 1200 հակ անասնակեր:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply