Շանհայում հրդեհվել է 28 հարկանի երկնաքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2010 14:57

Նվազագույնը 8 մարդ է զոհվել և ավելի քան 90 –ը վիրավորվել են ուժեղ հրդեհի հետևանքով, որը բռնկվել է Շանհայի 28 հարկանի երկնաքերում:Երկնաքերը գտնվում է քաղաքի կենտրոնում: Ի դեպ, վերանորոգվում էր  շինության ճակատային մասը: Կրակը արագ տարածվում է շինարարական սանդուղքով և ներխուժել է բնակարաններ`  փակելով մարդկանց ելքը: Քաղաքային վարչակազմի տվյալներով`վերանորոգվող շինությունում ապրում էր 156 ընտանիք: Նրանց մեծ մասը  ծերեր են: ԻՏԱՌ -ՏԱՍՍ -ի տեղեկատվությամբ` կրակի մարմանը մասնակցում են հրշեջների 25 խումբ և 3 ուղղաթիռ: Փրկարարները կամենում են տանիքից  դուրս բերել մարդկանց: Կրակով բռնկված շինությունից  տարհանվել է 100 մարդ:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply