Մեդվեդևը քաղաքական աջակցություն է խոստացել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2010 14:39

Պաղեստինցիների ազգային իրավունքների իրացման աջակցություն և օգնություն, ինչպես նաև տարածաշրջանում  հիմնախնդրի համապարփակ և արդարացի հանգուցալուծման արագ ձեռքբերում է խոստացել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուս առաջնորդը ջերմ շնորհավորանքներ և համերաշխություն է հայտնել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը: Շնորհավորական ուղերձում մատնանշված է պաղեստինցի քաղաքական գործչի անկախ պետականության ստեղծման և հարևանների հետ խաղաղ գոյակցության ջանքերը: ՌԴ նախագահը արդյունավետ համատեղ աշխատանքի իր պատրաստակամությունն է հայտնել` կարևորելով Ռուսաստանի և Պաղեստինի միջև քաղաքական , առևտրատնտեսական, հումանիտար ոլորտները:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply