Հավայան կղզիներում կկառուցվի աշխարհի ամենամեծ աստղադիտակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 22, 2009 14:31
Հաջորդ տասնամյակում Հավայան կղզիներում կկառուցվի աշխարհի ամենամեծ աստղադիտակը, որի հայելու տրամագիծը կկազմի 30 մետր: Կառուցումը նախատեսվում է սկսել 2011 թ.:
Աստղադիտակի տեղակայման վայր է ընտրվել Հավայան կղզիներում գտնվող Մաունա Կեա հանգած հրաբուխը:
Այս նախագծին մասնակցելու են Կալիֆոռնիայի համալսարանը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը և Կանադայի աստղագիտական հետազոտությունների համալսարանական ընկերակցությունը:
Ըստ նախնական հաշվարկների` նախագծի իրականացումը կարժենա մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ նախագծի մասնակիցները համաձայնել են ներդնել միայն 300 միլիոնը:
Science Insider` Science ամսագրի պաշտոնական բլոգ
Լուսանկարը` նախագծի պաշտոնական կայքից






Facebook
Tweet This
Email This Post
