Իրանում սկսել են հակահրթիռային պաշտպանության զորավարժությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2010 14:18

Իրանում մեկնարկում են  հակահրթիռային պաշտպանության ուժերի հնգօրյա զորավարժությունները: Այդ մասին կիրակի հայտարարել է հակահրթիռային պաշտպանության ուժերի հրամանատար Խաթամոլանբիա Ահմեդ Միգանին: Նրա խոսքով`առաջիկա զորավարժությունները ամենամյա միջոցառումների մասն են կազմում, որին կմասնակցեն Իրանի հակահրթիռային պաշտպանության բոլոր ուժերը: Զորավարժությունների առաջին փուլում Իրանի արագ արձագանքման ուժերը և հետախուզական ծառայության ստորաբաժանումները կհակազդեն թշնամու հետախուզական տվյալների հավաքմանը:

Երկրորդ փուլում հակահրթիռային պաշտպանության իրանական ուժերը կհայտնաբերեն և կոչնչացնեն թշնամու ռազմաօդային ուժերը: FARS գործակալությոն տեղեկատվությամբ`այս փուլում կհամագործակցեն կործանիչները և հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Երրորդ փուլում հիմնական ուշադրությունը կհատկացվի Իրանի միջուկային պաշտպանությանը` թշնամու կործանիչների, անօդաչու ինքնաթիռների և թևավոր հրթիռների հարձակման դեպքում: Միգանին նշում է , որ զորավարժությունների նպատակը սպառազինությունների համակարգի արդյունավետության գնահատականն է, որպեսզի անհրաժեշտ բարեփոխումներ արվեն: Նա հայտարարել է նաև, որ Իրանը սկսել է 3000կմ շառավղով ռադարային համակարգերի արտադրությունը, ինչը ընդունակ է հայտնաբերելու թռչող օբյեկտները:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply