Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերի խորհրդաժողով Փարիզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 15, 2010 13:50
Նոյեմբերի 13-ին, Փարիզի Հայ Մշակոյթի տանը տեղի ունեցավ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը` մասնակցությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի ՀՅԴ մարմինների եւ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչների: Խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Եւրոպայի հանձնախմբի եւ Բրյուսելի գրասենյակի պատասխանատուներն ու ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասեյակի պատասխանատուն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամներ՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Մարիո Նալպանտյանը։
Քննարկվեց Եվրամիության կառույցներում կատարվող փոփոխությունների արդյունքում առաջացած նոր մարտահրավերները, ԵԽ եւ եվրոպական այլ կառույցներում ստեղծված իրավիճակները, եւ ընդհանրապես այդ կառույցների կողմից Հարավային Կովկասի նկատմամբ կիրառվող քաղաքականությունը։
Հատուկ ուշադրության առարկա դարձան ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքները եւ ծրագրերը։
Կարևորվեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վնասազերծելու, ինչպես նաեւ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցով այդ երկու երկիրների վրա միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը։
Առանձին ուշադրության առարկա դարձավ նաեւ Ջավախքի եւ ընդհանրապես Վրաստանի հայության իրավունքների արծարծումը եվրոպական կառույցներում:
Օրակարգային առանձին քննարկման թեմա էր Թուրքիա-Ադրբեջան զարգացող տանդեմի հարցը եւ Եվրոպայի տարածքում այն դիմագրաւելու մարտահրավերներն ու հնարավորությունները։
Քննարկվեց նաև Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ներկայությունը ընդլայնելու հարցը։ Այս ուղղությամբ ժողովը ողջունեց վերջերս Թբիլիսիիում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի պաշտոնական բացումը, Փարիզում Հայ Դատի Ֆրանսայի հանձնախմբի գրասենեակի հաստատումը եւ Հայ Դատի Բուլղարիայի և Իսպանիայի հանձնախմբերի կազմությունը։
Հայ Դատի առաջիկա քաղաքականության եւ աշխատանքների մասին ժողովն ընդունեց համապատասխան որոշումներ
ՀՅԴ Մամլո Դիվան






Facebook
Tweet This
Email This Post
