Ֆրանսիայում կառավարության նոր կազմ ձևավորվեց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 15, 2010 13:18
Ֆրանսիայում որոշ գերատեսչությունների ղեկավարներ լքել էին պաշտոնները:Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հրապարակվել է նոյեմբերի 15-ին: Կառավարության հիմնական կազմը անփոփոխ է: Associated Press-ի տեղեկատվությամբ` իրենց պաշտոնները պահպանել են Ֆինանսների նախարար Քրիստիան Լագարդը և ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունեց նախկին կառավարության պաշտոնաթողությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը պահպանում է իր պաշտոնը: Ֆիոնը հայտարարել է, որ կձևավորի նոր կառավարություն` միտվելով դեպի Ֆրանսիայի տնտեսական աճի ուժեղացում:






Facebook
Tweet This
Email This Post
