Երեք հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 15, 2010 13:24

Մոսկվայում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարում Լևոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը և Շաքրիյար Մամեդյարովը վաստակած 5,5-ական միավորով  բաժանեցին առաջին տեղը: Վերջին` 9-րդ տուրում Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի խաղաց Պավել Էլյանովի հետ: Այս շախմատիստներից կես «քայլով» ետ մնացին Վան Հաոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան: Ապա հաջորդում են` Վլադիմիր Կրամնիկը (4,5), Բորիս Գելֆանդը (3,5), Ալեքսեյ Շիրովը (3), Էլյանովը (2,5):

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply