Հոսպիտալացվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2009 14:27

Յաապ դե Հոոպ ՍխեֆերՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը երեքշաբթի արտերիալ տրոմբոզ աշխտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նրան արդեն վիրահատել են, և այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն նախօրեին վատ էր զգացել Բելգիայի ազգային օրվան նվիրված տոնակատարությունների ընթացքում, նստել մոտակա նստարանին, այնուհետ լքել միջոցառումը:

Յաապ դե Հոոպ Սխեֆերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել 2003 թ. և, ըստ նախատեսվածի, կլքի իր պաշտոնն այս տարվա օգոստոսի 1-ին` պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո:

AFP գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply