Վերջին ակորդը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 15, 2010 12:59
Երևանի «Փյունիկը», Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության վերջին՝ 28-րդ տուրում 1:0 հաշվով հաղթելով Երևանի «Կիլիկիային», հռչակվեց չեմպիոն: «Փյունիկը» 1 միավորով առաջ անցավ Երևանի «Բանանցից»: Ի դեպ, «Փյունիկը» 11 մետրանոց տուգանային հարվածի շնորհիվ կարողացավ հաղթել մրցակցին: 67-րդ րոպեին գնդակը մրցակցի դարպասը խփեց Մարկոս Պիզելին: «Բանանցը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Աշտարակի «Միկան» 2:3 հաշվով զիջեց առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուլիսին»: Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ:Այսպիսով, 2010-ի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` «Փյունիկ» (65 միավոր), «Բանանց»՝ (64), «Ուլիս»՝ (55), «Միկա» (46), «Իմպուլս» (37), «Գանձասար» (27) , «Կիլիկիա» (15), «Շիրակ» (10) : Ըստ սահմանված կարգի «Շիրակը» պետք է հրաժեշտ տա բարձրագույն խմբին, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զավեշտական որոշում է կայացրել, որ թիմը հաջորդ տարի կրկին խաղա ուժեղագույնների խմբում: Իսկ հիմնավորումն այն է, որ «Շիրակը» նոր հովանավոր ունի: Ինքնին հարց է ծագում, այդ դեպքում ինչ նպատակ ունի որևէ կարգ սահմանելը: Ստացվում է, որ հաջորդ տարի անենանհաջողակ թիմը, եթե առաջնության վերջին փոխի հովանավորին, ապա բոլոր հարցերը կլուծի և կմնա բարձրագույն խմբում:






Facebook
Tweet This
Email This Post
