Ջրագծերի բարելավման ծրագիր` Արագածոտնի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 15, 2010 12:17
Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքում խմելաջրի նոր գիծ է անցկացվում, որն ունի շուրջ 2700 մետր երկարություն: Սրանով գյուղում ամբողջովին կբարելավվի ներքին ցանցի գործարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղաձորի համայնքապետ Յուրա Մարգարյանը, ջրագծերի բարելավման ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից:
Նույն ծրագրով գյուղում նաեւ 300 խմ տարողությամբ ջրամբար է կառուցվել, որը սպասարկելու է ոչ միայն Գեղաձորի, այլեւ հարեւան Ամրե-Թազա, Բերքառատ, Հնաբերդ, Գեղադիր գյուղերին: Այս համայնքներում եւս նորոգվում են խմելաջրի ներքին ցանցերը: Բերքառատում, օրինակ, արդեն ավարտվել է 2,5 կմ երկարությամբ ներտնտեսային նոր ցանցի կառուցումը: Ծրագրի ամբողջական ավարտից հետո հետո նշված բնակավայրերը կապահովվեն 24-ժամյա ջրամատակարարմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
