Սպանդ Թուրքիայում. 6 զոհ, 7 վիրավոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2009 14:25

Թուրքիայի արևելյան Էլազիղ նահանգի Բասկիլ շրջանում հարևան գյուղից մի հայր ու նրա 2 զավակները կրակ են բացել մի ընտանիքի վրա. կա 6 զոհ և 7 վիրավոր, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Իրավապահների տեղեկացմամբ` հարձակվողները հոգեկան խնդիր են ունեցել, իսկ բասկիլցիներից ոմանք ասել են, որ մարդասպանները փորձել են վրեժ լուծել և սպառնացել, թե սպանելու են բոլոր գյուղացիներին: Վիրավորվածների թվում է տան հայրը, ով խոստացել է իր ընտանիքի վրեժը լուծել և սպանդ կազմակերպել մարդասպանի գերդաստանում:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply