Հանդիսավորությամբ նշվել է Խ. Դաշտենցի 100-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 15, 2010 12:13

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 13-ին կայացել է հոբելյանական երեկո` նվիրված մեծանուն գրող Խաչիկ Դաշտենցի 100-ամյակին: Միջոցառման ընթացքում բարձր է գնահատվել Խ. Դաշտենցի գրական ժառանգությունը:

Հայ գրականության մեջ նրա ունեցած մեծ դերի մասին է խոսել Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Կարո Վարդանյանը, այլք: Երեկոյի ժամանակ հանդես են եկել Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» խումբը, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Արթուր Մնացականյանի սաները, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը: Ցուցադրվել է «Մարմարիոն ծաղիկ որոնողը» ֆիլմից հատված` ռեժիսոր Տարոն Ղափլանյանի հեղինակությամբ: Գրողի դուստր Անահիտ Դաշտենցի խոսքով` հայրը պահանջկոտ էր ինքն իր հանդեպ, հանդուրժող` մյուսների:

«Նրա խորհուրդներն ամնեապարզն էին. ազնիվ լինել, շատ աշխատել, չլինել նյութապաշտ, սիրել կյանքն ու արեւը, ամեն բան անել մարդկանց բարօրության համար»,- ասել է  նա: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, անվանի հայ թատերական ու գրական գործիչներ, գրողի հարազատները, արվեստասերներ:

Մշակույթի նախարարության պատվերով գրողի հոբելյանի առթիվ տարվա ընթացքում նկարահանվել են «Բրաբիոն ծաղիկ որոնողը» եւ «Խաչիկ Դաշտենց» ֆ‎իլմերը, վերահրատարակվել է «Ռանչպարների կանչը» վեպը, տպագրության փուլում է «Տիգրան Մեծ» չափածո դրաման:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply