Քննարկել են հայկական 2 պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | November 15, 2010 10:48

Երեկ հանդիպում են ունեցել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունները, ընդգծելով, որ դա մեկ անգամ ևս փաստում է, որ հայկական կողմերը արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում:

Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցությանը, երկուստեք կարեւորվել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply