Անցած շաբաթ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խատման դեպքերը նվազել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2010 10:38

Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նկատելիորեն նվազել են հակառակորդի կողմից  հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

“АК”, “СВД” և  “ПК” հրաձգային զենքերից հիմնականում մենահատ կրակոցներ են արձակվել առաջնային գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա:

Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մեկնաբանության, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նկատելի նվազումն ամենայն հավանականությամբ պայմանավորված էր վերջերս Ադրբեջանում անցկացված հերթապահական ընտրություններում հարևան երկրի ռազմական ղեկավարության խիստ զբաղվածությամբ:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply