Այսօր տեղի կունենա բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 15, 2010 10:20

Երկուշաբթի` նոյեմբերի 15-ին, սկսվող քառօրյայում Ազգային ժողովը որոշում է ընդունելու Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին:

Ձեր մասնակցությունն անչափ կարեւոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբ

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply