Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը հոգեբանական անոմալիաներ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2010 23:25

Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե Հայաստանը չունի համապատասխան միջոցներ զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու համար, և թե իրբ դրանք “մանկական խաղեր” են ու “կեղծ”:

Նոյեմբերի 1-ին մեկնարկած հրետանու ու ծանր ռազմատեխնիկայի մասնակցությամբ Արցախի ԶՈՒ երկշաբաթյա լայնամասշտաբ զորավարժությունները տեղի են ունեցել Ակնայում (նախկին Աղդամ)` Ադրբեջանի ԶՈՒ դիրքերից ոչ հեռու:
Ամենայն հավանականությամբ, հայկական զինուժի հրետանային կրակոցների ու զրահատեխնիկայի շարժիչների լսելի ձայնը վախեցրել է Սաբիրօղլուն, որն էլ, որպես ենթագիտակցական պաշտպանական ռեակցիա, անհեթեթ հայտարարություն է արել:

Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարի նման վարքագիծը հոգեբանական անոմալիայի հետևանք է և որևէ այլ բացատրության ենթական չէ:

Վահան Դիլանյան
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ
13 նոյեմբերի, 2010

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply