Միայնակ հայր Ռիկի Մարտինը ցույց է տվել, թե ինչպես է դաստիարակում երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2010 19:11

Ռիկի Մարտինը առաջին հարցազրույցն է տվել այս տարվա մարտ ամսից հետո, երբ խոստովանեց իր միասեռականությունը: Օփրա Ուինֆրիի հետ զրույցի ժամանակ երգիչը պատմել է, որ այլևս չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը հանուն իր երեխաների: Հեռուստաշոուի ժամանակ նա հպարտությամբ է ցույց տվել կադրեր իր ընտանեկան տեսաքրոնիկոնից:

Այժմ Մարտինը և նրա երկու որդիները` ծնված սուռոգատ մորից, ապրում են Մայամիում: Երգիչը ջանում է չդիմել դայակի օգնությանը և ինքն է դաստիարակում երեխաներին:

–         Ամենակարևորը երեխաներն են: Եվ երբ առաջին անգամ նրանց ձեռքս վերցրի, մտածեցի, թե ինչպես եմ նրանց սուտը սովորեցնելու: Ահա եկել է ժամանակն ամեն ինչ պատմելու: Հենց երեխաներն ինձ կամք տվեցին խոստովանելու իմ կողմնորոշումը: Չեմ ուզում, որ իմ ընտանիքը հիմնվի ստի վրա: Ես ուզում եմ, որ նրանք հպարտանան ինձնով: Ես միշտ երազել եմ հայր դառնալ, և ես հիանալի հարաբերություններ եմ ունեցել իմ հոր հետ: Իմ ընտանիքը հիմնված է սիրո վրա:

Արտիստը խոստովանել է, որ չի թաքցնում երեխաներից իր հարաբերությունները տղամարդկանց հետ: Հիմա նա ընկեր ունի, որը շատ լավ լեզու է գտնում տղաների հետ: Երբ երեխաները մեծանան, Ռիկին կպատմի նրանց, որ իրենց ծնել է սուռոգատ մայրը:

“ԷԳ”

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply