Ամերիկյան օդանավակայաններում ինտիմ զննում է կատարվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2010 19:03

Ամերիկյան իշխանությունները խստացրել են զննման ընթացակարգը երկրի օդանավակայաններում: Ձեռնարկված միջոցները պայմանավորված են նրանով, որ վերջերս Միացյալ Նահանգներ ժամանած մի քանի օդանավերում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել:

Հիմա օդանավակայաններում նոր սկաներներ են տեղադրված, որոնք “տեսնում” են ոչ միայն մետաղական իրերը, այլև պայթուցիկ նյութերը: Եթե մեքենան ազդանշան է տալիս, ապա օդանավակայանի աշխատակիցն իրավունք ունի անձամբ խուզարկելու ուղևորին:

Ավելին, հիմա թույլատրվում է զննության ժամանակ ձեռք տալ ինտիմ հատվածներին` կրծքին և սեռական օրգաններին: Շատ ուղևորներ արդեն դժգոհություն են հայտնել` այդ ընթացակարգը համարելով անթույլատրելի:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply