Նոր Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 14, 2010 18:17
Կիրակի օրը Նոր Զելանդիայում երկրաշարժ տեղի ունեցավ 4,7 մագինիտուտով: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Քենթրբերիի շրջանում է` Կրայստչերչ քաղաքից 20 կմ դեպի հյուսիս, 7 կմ խորությամբ:
Ազգային սեյսմոլոգիական ծառայության ներկայացուցչի խոսքերով` անցած օրերին սա առաջին երկրաշարժը չէ տվյալ շրջանում: Տեղեկություններ են հասնում առաջին փլուզումների մասին: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
2010 թ. սեպտեմբերին Քենթրբերիի շրջանն արդեն տուժել է հզոր երկրաշարժից: Աղետի պատճառած վնասները այն ժամանակ միլիոնավոր դոլարներով հաշվեցին: Տեղական իշխանություննեևրը մինչև հիմա պայքարում են հետևանքների դեմ` ջանալով վերականգնել ենթակառուցվածքները:






Facebook
Tweet This
Email This Post
