Եվրոպայում և Ամերիկայում ջրհեղեղներ ու մրրիկներ են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 14, 2010 17:50
Երեկ Միացյալ Նահանգներում ցիկլոն ներխուժեց: Ամերիկացիները ձմռան գալուն այսքան շուտ չէին սպասում, շատերը չեն հասցրել պատրաստվել: Հետևանքը` բազմաթիվ վթարներ: Եվրոպայում առայժմ ձյուն չկա: Բայց ջուրն է շատ. տեղատարափ անձրևներ են, գետերը հունից դուրս են գալիս, վնասները հարյուր հազար, եթե ոչ միլիոն եվրոներով են հաշվվում:
Ատլանտյան “Կարմեն” ցիկլոնը վնաս է հասցրել նաև Բելգիայի մայրաքաղաքին: Սողանքների պատճառով փակվել է Բրյուսելի օղակաձև ճանապարհը: Մարդիկ տագնապած են, քուն չունեն, հանգիստ չունեն նաև արտակարգ վիճակների ծառայության աշխատակիցները, որոնք զօրուգիշեր ջուր են դուրս մղում քաղաքի փողոցներից, մաքրում ջրատարներն ու ավազի պարկերով ամրացնում ափերը: Չնայած դրան` իշխանությունները պատրաստվում են վատագույնին: Մետեորոլոգիայի թագավորական ինստիտուտը հայտարարել է վտանգի բարձր` նարնջագույն աստիճան:
Տարերքի հետևանքների վերացմամբ են զբաղված նաև Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին: Մինեսոտա նահանգը ուժեղ մրրիկ է պատել: Վարորդները մրրիկի հարվածին պատրաստ չէին: Մի օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 200 ավտոճանապարհային պատահար: Ձյունահավաք բրիգադներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Իսկ երեխաներն ուրախ են, նրանք սիրում են ձմեռը և ողջունում դրա գալը:






Facebook
Tweet This
Email This Post
