Երբվանից գոյություն ունի ակնոցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2010 14:27

Օպտիկական ամենատարածված սարքն ակնոցն է: Թե ով է ակնոցի գյուտի հեղինակը, անհայտ է: Ամենահինը, հավանաբար, Բրիտանական թանգարանում պահվող արևապաշտպան ակնոցն է, որը հայտնաբերվել է Թութանհամոնի դամբարանում:  Դա մի զույգ շագանակագույն ապակի է միացած բրոնզե լարով:  Այս ակնոցը նաև տուփ ուներ:  Հին հունական գրականության մեջ հիշատակություն կա առանձին բյուրեղների մասին, որոնք լավացնում են տեսողությունը:  Հին ոսպնյակներ են գտնվել Տրոյայի պեղումների ժամանակ:  Դրանք վեց խոշոր և քառասուն մանր բյուրեղյա կիսագնդեր են:  Շատ հստակ են Կրետե կղզում գտնված բյուրեղյա ոսպնյակները:  Գնդաձև ապակու տակ տառերի մեծանալու մասին գրել է X դարի արաբ գիտնական Իբն ալ-Հայսամը:  Սակայն տեսողությունը բարելավելու համար ակնոց գործածելու մասին առաջին փաստացի հիշատակումը վերաբերում է XIII դարին:  Անգլիացի գիտնական Ռ. Բեկոնը նկարագրել է ոսպնյակ ստանալու ձևը և կիրառումը:  Հավանաբար ակնոցի հայրենիքը եղել է Վենետիկը, որտեղից այն արագորեն տարածվել է Եվրոպայի և Ասիայի երկրները: Ռուսաստանում ակնոցը կիրառվել է XV դարից ոչ ուշ: Մեր օրերում կիրառվում են նաև այսպես կոչված “կոնտակտային ոսպնյակներ”, որոնք անմիջապես դրվում են աչքի խնձորակի վրա:  Դրանք պատրաստված են կամ ապակուց, կամ էլ ճկվող պլաստիկ նյութից, որը ստանում է ճիշտ աչքի ձևը:

Լուսինե  Ասատրյան

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply