Ի°նչ է թեքիլան
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 14, 2010 14:22
Մագեն ամերիկյան ագավան է, որն օգտագործվում է որպես հումք թեքիլայի համար: Թեքիլան համարվում է կակտուսի օղի (չնայած խիստ գիտական տեսակետի համաձայն` ագավան կակտուսների ընտանիքին չի պատկանում): Ամեն օր մեկ բույսը տալիս է 10 լիտր մեղրահամ ջուր (6 լիտր առավոտյան և 4 լիտր երեկոյան): Ագավայի գագաթնամասից կտրում են, հետո ձողիկներով քաշում հյութը և այն լցնում փայտե տակառների մեջ: 1 լիտր թարմ հյութն արժե 50 սենտավո (5 ցենտ): Սկզբում այդ հյութից պատրաստում են պուլկե (խմիչքի տեսակ), որը նմանվում է գրազին: Յուրաքանչյուր մեքսիկացի օրական խմում է մոտ 3 լիտր պուլկե (պարունակում է 30 աստիճան ալկոհոլ): Պուլկեից հետագայում ստանում են մեսկալ: Դա նույն թեքիլան է, երբ մեսկալը սկսեցին արտահանել այլ երկրներ, անունը փոխվեց: Վերջնական մշակումից հետո այս խմիչքն ունենում Է 98 աստիճան թնդություն: Սովորաբար այն խմում են սանգրիտով (տոմատային բաղադրություն ունեցող խմիչք): Ներկայիս թեքիլան, որպես այդպիսին, 200 տարվա պատմություն ունի£ Եվրախորհուրդը վերջերս լիցենզավորեց թեքիլան` որպես հատուկ սպիրտային խմիչք: Թեքիլա Է համարվում միայն Մեքսիկայից արտահանված խմիչքը:
Լուսինե Ասատրյան






Facebook
Tweet This
Email This Post
