3 միլիոն կին դարձել է «մարդասպան բարձրակրունկների» զոհը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 14, 2010 12:39

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ընթացիկ տարում 3 մլն բրիտանուհիներ ստացած վնասվածքի հետևանքով ստիպված են եղել դիմել բժշկական օգնության` պատճառը բարձր կրունկներով կոշիկներն են:

18-65 տարեկան 3 հազար բրիտանացիների շրջանում անցկացված հարցումներով, որն անցկացրել է Hotter Shoes ընկերությունը, նորաձև կոշիկը հանդիսանում է առաջին խանգարող հանգամանքը կնոջ կյանքում: Գրեթե բոլոր հարցվածները (89%) հայտնել են, որ անհարմար կոշիկը «գոնե մեկ անգամ փչացրել է իրենց երեկոն», և նրանք ստիպված են եղել հանել անհարմար կոշիկները երեկոյան զվարճանքի ընթացքում: 80% կանայք կոշիկներ են գնել` իմանալով, որ դա այնքան էլ հարմար չէ: Հարցվածների կեսը հակված են գնել փոքր չափի կոշիկ:

Գեղեցկությունը զոհեր է պահանջում. ժամանակակից կոշիկի դեպքում այս արտահայտությունը պետք է բառացի հիշել: Յուրաքանչյուր տասներորդը, ով փորձել է իրեն ձևափոխել նորաոճ կոշիկների միջոցով, ոտնաթաթի կամ ոտքի մկանների հետ կապված խնդիրներ է ձեռք բերել:

Իսկ 1/3-ը մի լավ վնասել է դեմքը` պատահական ընկնելուց հետո, ինչի պատճառ է հանդիսացել բարձրակրունկ կոշիկը: Շատերն էլ, նույն պատճառով, նույնիսկ ատամներն են կոտրել:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply