Բրազիլացի պատգամավորին զրկում են մանդատից անգրագետ լինելու պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2010 12:34

Բրազիլացի հայտնի կոմիկ-դերասան Ֆրանսիսկո Սիլվան, որը վերջին ընտրությունների արդյունքում ստացավ պատգամավորական մանդատ, հնարավոր է առաջիկայում դրանից զրկվի:

Ինչպես հաղորդում է Utro.ru կայքը, անմիջապես ընտրություններից հետո տեղեկատվություն հայտնվեց, որ դերասանը ոչ միայն հեռու է օրենսդրական գործունեություն իրականացնելու ունակություններով օժտված լինելուց, այլև գրաճանաչ չէ:

Նշենք, որ ինչպես և աշխարհում, այնպես էլ Բրազիլիայում օրենքով է ամրագրված, որ պետական պաշտոնյա կարող է դառնալ միայն գրաճանաչ անձը: Եվ որպեսզի կոնկրետ այս պարագայում դերասան-պատգամավորը կարողանա ապացուցել իր այդպիսի լինելու հանգամանքը, նա պետք է շարադրություն գրի վկաների ներկայությամբ: Թեպետ, սա էլ զուտ ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ ամենևին էլ չի պահանջվում, որ տառեր ճանաչելով հանդերձ նա պետք է նաև գրագետ լինի:

Ի դեմ, Սիլվայի հայտնությունը խորհրդարանում մասամբ կայացել է այն պատճառով, որ ժողովուրդը հակված է` «այնտեղ միևնույն է բոլորը ծաղրածուներ են, թող նրանց թվին մի ծաղրածու էլ ավելանա» սկզբունքին:

Panorama.am

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply