Արցախում թանկացել են որոշ ապրանքատեսակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2010 15:50

Արցախում վերջին օրերին թանկացել է առաջին անհրաժեշտության սննդամթերքի գերակշիռ մասը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը, սպառողական շուկայում հացամթերքը թանկացել է 1.1 տոկոսով, կաթնամթերքը` 4.2, ձուն` 8.6, կենդանական եւ բուսական յուղը` 4.2 եւ շաքարավազը 2.7 տոկոսով:

Հանրապետությունում արձանագրված ընդհանուր գնաճը Ս. Հարությունյանի խոսքերով, կազմել է 6 տոկոս: «Արմենպրես»-ի հարցին` ինչո՞վ են պայմանավորված այդ թանկացումները, ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը պատասխանեց, որ դրանք կապված են համաշխարհային շուկայում նշված ապրանքատեսակների` վերջերս տեղի ունեցած թանկացումների հետ:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply