Ծովահենները նավ են զավթել` չինացի անձնակազմով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2010 14:55
Ծովահենները զավթել են Պանամայի դրոշով “Յուան Սյան”բեռնատար նավը` անձնակազմի 29 անդամներով, որոնք Չինաստանի քաղաքացի են: Ինչպես հաղորդել է “Սինխուա” գործակալությունը, զավթումը կատարվել է անցած ուրբաթ` ուշ գիշերը, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Դեռևս չի հաջողվում կապ հաստատել նավի հետ: Ծովահեններն արդեն տեղյակ են պահել տնօրինող ընկերությանը, որ ներկայումս այն նավարկում է Սոմալիի ուղղությամբ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հարձակումը նավի վրա տեղի է ունեցել այն գոտում, որտեղ պարեկություն է անում Չինաստանի ռազմանավերի ջոկատը, որը պաշտպանում է քաղաքացիական նավերը Սոմալիի ծովահեններից:






Facebook
Tweet This
Email This Post
