Մահապարտների խումբը գրոհել է Ջալալաբադի օդանավակայնի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2010 14:53

Ջալալաբադ քաղաքում` Աֆղանստանի արևելքում,  շաբաթ օրը` առավոտյան, մահապարտների խումբը գրոհել է  օդանավակայանի և այնտեղ տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա: Ըստ ստացված տեղեկությունների` օդանավակայանի տարածքից պայթյուններ են լսվում, ծուխ է բարձրանում, շուրջը պտտվում են ռազմական ուղղաթիռներ: Հայտնի է դարձել հարձակվողներից առնվազն մեկի զոհվելու մասին: Նարգարհար գավառի ղեկավար Օբեյդուլլա Թալվարը հաստատել է հարձակման փաստը, սակայն  որևէ լրացուցիչ տշռեղեկություն չի կարողացել հայտնել, նաև` հնարավոր զոհերի մասին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, “Թալիբան” շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդն արդեն հասցրել է հեռախոսով տեղեկացնել արտասահմանյան ԶԼՄ-ներին, որ գորհին մասնակցում է 14 թալիբ մահապարտ:

Դիտվել է 1709 անգամ:
Print Friendly

Leave a Reply