Եվրոպայում` տարերային աղետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2010 14:49
Բրիտանիան հայտնվել է հզոր ցիկլոնի մեջ: Անգլիայի հյուսիսում, Ուելսում և Շոտլանդիայում մոլեգնում է փոթորիկը, այնտեղ տեղատարափ անձրևներ են և ջրհեղեղներ: Երկրի մի շարք շրջաններում քամու արագությունը գերազանցել է 120 կմ/ժ-ը: Մրրիկը պոկել է տների տանիքները և ծառեր տապալել: Դրանցից մեկն ընկել է ավտոմեքենայի վրա, որում տարեց կին է եղել: Նա ծանր վնասվածքներ է ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին: Վատ եղանակի պատճառով հետաձգվել են տասնյակ ներքին ավիաչվերթներ, ավտոմեքենաները լռվել են կիլոմետրանոց խցանումներում:
Նման պատկեր է Լեհաստանում: Երկրի արևմուտքում` Ներքին Սիլեզիայում, տարերքն առանց էլեկտրականության է թողել 20 հազար տուն: Էլեկտրոնային ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Խոստանում են մի օրվա ընթացքում լրիվ վերականգնել էներգիայի մատակարարումը:






Facebook
Tweet This
Email This Post
