Մոսկվացի աղջիկները գերադասում են ամուսնանալ արտասահմանցիների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2010 14:45

Ո՞ւմ հետ են ամուսնանում  մոսկվացի աղջիկները: Ըստ Մոսկվայի զագսերի տվյալների` մայրաքաղաքի օրիորդներն ամենից շատ ընտանիք են կազմում Գերմանիայի և Իսրայելի քաղաքացիների հետ: Վերջին տարիներին մեծացել է Վիետնամի քաղաքացիների հետ ամուսնությունների թիվը: Սակայն առաջվա պես մոսկվացի աղջիկների համար ամենացանկալի  տղամարդիկ Թուրքիայի քաղաքացիներն են:

Ուիլլ Ռոջերսն այնքան էլ ճիշտ չէր, երբ ասում էր, թե բոլոր հարսանիքներն էլ նման են միմյանց, իսկ բոլոր ամուսնալուծությունները հետաքրքիր իրենց ինքնատիպությամբ:

Ահավասիկ Մոսկվայի հարսանիքների վիճակագրությունը. մայրաքաղաքի օրիորդները ավելի ու ավելի հաճախ են իրականացնում կանանց վաղեմի երազանքը` ամուսնանալ արտասահմանցու հետ: Եվ ամենից շատ ամուսնանում են Գերմանիայի և Իսրայելի քաղաքացիների հետ:  Վերջին շրջանում հաճախացել են նաև ամուսնությունները վիետնամցիների հետ, հիմա օրենքը դա թույլ է տալիս: Բայց այդ երկրի քաղաքացիներն ավելի շատ ամուսնանում են միմյանց հետ: Այս տարվա սկզբից գրեթե 100 վիետնամցի զույգ է հարսանիք արել Մոսկվայում: Բարձրագույն դպրոցի սոցիալական քաղաքականության ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Սերգեյ Սիմոնովը կարծում է, որ Ռուսաստանում ամուսնացող արտասահմանցի զույգերը հեռահար նպատակներ ունեն. “ Նրանցից շատերի համար Ռուսաստանը դարձել է երկրորդ հայրենիք, համենայն դեպս` երկրորդ տնտեսական հայրենիք: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ կենսամակարդակը Ռուսաստանում շատ ավելի բարձր է, քանի Վիետնամում”:

Բայց “ռուս-վիետնամցի”  ամուսնություններն էլ հիմա հազվադեպ չեն: Միայն այս տարի Մոսկվայում նման 70 ընտանիք է ստեղծվել: Սակայն ամենագրավիչ տղամարդիկ մայրաքաղաքի տիկնանց համար առաջվա պես Թուրքիայի քաղաքացիներն են: Թուրքերի հետ ավելի շատ ամուսնանում են 30-նն անց կանայք: Նորապսակները հիմնականում ծանոթանում են հանգստի ժամանակ: Թուրքերը հաճույքով են ամուսնանում ռուսների հետ և կցկտուր ռուսերենով բացատրում, թե ինչու. ռուս կանայք նվազ քմահաճ են, ճոխ հարսանիքը` բոլոր ավանդույթների պահպանմամբ, բնավ պարտադիր չէ, և ամենագլխավորը` ռուս կանայք ամուսնու մեջ տեսնում են ոչ միայն եկամուտ բերողի ու երերխաների հոր, նրանք համաձայն են պարզապես ապրել սիրած տղամարդու հետ և հաճախ նույնիսկ պահել նման ընտանիքը:

“Նման պատկեր է նաև` կապված նախկին խորհրդային հանրապետությունների հետ. մոսկվացի աղջկա հետ ամուսնությունը նրանց համար մեծ հեռանկարներ է բացում,- ասում է ՌԳԱ  ազգաբնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների ինստիտուտի տնօրեն Ալեկսեյ Շեվյակովը:- Նրանք ուզում են մնալ այստեղ, ապագայում քաղաքացիություն կամ մշտական բնակության թույլտվություն ստանալ և ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել, քան իրենց հայրենիքում”:

Մոսկվայի հարսնացուների համար գրավչությունը կորցրել են անգլիացիները: Նախկինում նրանք 4-րդ տեղն էին զբաղեցնում, հիմա` 7-րդը: Սակայն նորից տարածված են դարձել ամերիկացիների հետ ամուսնությունները: Այս տարի Մոսկվայում մոտ 60 ռուս-ամերիկյան ընտանիք է ստեղծվել: Եվ այդ թիվը կարող է աճել:  Մայրաքաղաքի շատ օրիորդներ արտասահմանցի փեսացուի ակտիվ որոնումների մեջ են, քանի որ տեղի տղամարդիկ հաճախ հետևում են այս սկզբունքին. բռնված չես, ամուսին չես:

“Վեստի ՖՄ”-ի թղթակից Օլգա Պոդոլյան

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply