Լոնդոնում վաճառում են “թագավորական” անշարժ գույքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2010 14:42

Լոնդոնում վաճառում են “թագավորական” անշարժ գույքը:  Նշանավոր Ռիջենս պարկի հարևանությամբ գտնվող այդ առանձնատներում  XIX դարում ապրել են միայն արիստոկրատներ, հիմա դրանք կարող է ձեռք բերել ամեն ոք, ով ավելորդ 200 միլիոն դոլար ունի:  Վաճառողներն իրենց հույսն ամենից շատ դրել են Ռուսաստանի գնորդների վրա: Մանրամասները հայտնում է “Վեստի ՖՄ”-ի Լոնդոնի թղթակից Ելենա Բալաևան:

Լոնդոնի նորակառույց շենքերում բնակարան կամ Չելսիում առանձնատուն գնել շատ հեշտ է, միայն թե փող լինի: Բայց թագավորական անշարժ գույքի` փաստորեն թանգարանային շենքի տեր դառնալը հազվադեպ երևույթ է: Լոնդոնում շատ քչերը կարող են պարծենալ, որ ապրում են այնպիսի տանը, որը նախագծել է Բրիտանիայի XIX դարի ամենանշանավոր ճարտարապետը` Ջոն Նեշը: Թերևս միայն թագուհին: Չէ՞ որ Բուկինգհեմի պալատը կառուցվել է ըստ Նեշի գծագրերի:  Ինչպես նաև` Թագավորական օպերայի շենքը և Թրաֆալգարի հրապարակը: Եվ ահա նման գույքը հիմա վաճառքի է հանվել:

150 տարի այս տներում ապրել են միայն արիստոկրատները, հետո դրանք վաձով են տրվել էլիտար գրսենյակներին: Իսկ հիմա` վերանորոգումից հետո, վաճառում են:  Ընդ որում` եղած կահույքով և թանկարժեք հնաոճ իրերով: Ընդ որում, վաճառքն իրականացնում է “Կրիստիս” աճուրդի տան անշարժ գույքի բաժինը, որը զբաղվում է բացառիկ արժեք ունեցող տների ու վիլլաների վաճառքով:

Վաճառողները հույս ունեն, որ այդ բնակարանները կգնեն Ռուսաստանի, Արաբական Էմիրաթների և Չինաստանի գնորդները, քանի որ վերջին տարիներին հենց այդ երկրների հաճախորդներն են եղել բրիտանական մայրաքաղաքի էլիտար շենքերի գնորդները:

Դիտվել է 1743 անգամ:
Print Friendly

Leave a Reply