“Թմրամոլությո՞ւն”, թե՞ “կախվածություն”

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 11, 2010 14:33

Մինչև հիմա աշխարհը միակարծիք չէ այն հարցի շուրջ, թե որ տերմինն է լավագույնս համապատասխանում թմրամիջոցների երկարատև չարաշահման հետևանքով զարգացող հիվանդագին վիճակին` “թմրամոլությո՞ւնը”, թե՞ “թմրամիջոցներից կախվածությունը”: “Թմրամոլությունը” և “կախվածությունը” չեն կարող լիարժեք փոխարինել մեկը մյուսին: Նախ` հաճախ “թմրամոլությունն” անհիմն կերպով հավասարեցվում է “ֆիզիկական կախվածությանը”, բայց հայտնի փաստ է, որ որոշ նյութերից ֆիզիկական կախվածոոությունը միշտ չէ, որ ուղեկցվում է թմրամոլության զարգացմամբ: Մյուս կողմից` թմրամոլություն կարող է առաջանալ այնպիսի նյութերի չարաշահման հետևանքով, որոնք միայն հոգեկան կախվածություն առաջացնելու (օրինակ`կոկային) կամ էլ հզոր հոգեկան և աննշան ֆիզիկական կախվածություն առաջեցնելու ունակություն ունեն:
Ի՞նչ է թմրամոլությունը: Այն թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն է: Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության խիստ խանգարման: Այն քրոնիկական հիվանդություն է առաջացնում աստիճանաբար: Պատճառը թմրանյութերի արբեցնող հատկությունն է` հոգեկան և ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումը: “Թմրամոլության” կամ “կախվածության” բուժումը հնարավոր է միայն հոգեբուժական հիվանդանոցներում` խիստ հսկողության պայմաններում: Բուժումը հիվանդանոցում տևում է մի քանի ամիս, որի ընթացքում թմրամոլն ընտելանում է առանց թմրանյութի դիմանալուն և հետ է վարժվում իր համար սովորական այն միջավայրից, որտեղ ձևավորվել է հիվանդությունը:

Մարի Խաչատրյան

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply