Ոստիկանությունը պարզել է 17-ամյա երիտասարդին դանակահարած մարդու ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2010 13:58

Հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում նոյեմբերի 11-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Մարտուն Ս.-ն, որը հայտնել է, որ վնասվածքն ստացել է անհայտ անձի՝ իրեն սուր գործիքով հարվածելու հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակով հարվածել է Մարտուն Ս.-ին և պատճառել   վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարտուն Ս.-ին դանակով հարվածել ու վնասվածքը պատճառել է 1989 թ. ծնված Սերգեյ Ղ.-ն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply