Վրաերթի դեպք 16-րդ թաղամասում, 62-ամյա կինը տեղում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2010 13:43

Ոստիկանության Մաշտոցի բաժնում  նոյեմբեր 11-ին  հաղորդում է ստացվել վրաերթի մասին:

Ըստ այդմ`  նույն օրը` ժամը 11.40-ին, 1975 թ. ծնված Դավիթ Հ.-ն   «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենայով 16-րդ թաղամասի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Լամարա Ստեփանյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply