Հայաստանում շինարարության ծավալները մեծանում են, բայց ընդհանուր տնտեսությունում անկումը շարունակվում է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 22, 2009 14:14

ՀՆԱ բաղկացուցիչ մաս կազմող ոլորտներից ընթացիկ տարվա հունիսին մայիսի նկատմամբ ամենամեծ աճ գրանցվել է շինարարությունում՝ 42.8 տոկոս աճ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների`իրականացվել է 124.6 մլն. դրամ ծավալով շինարարություն, որը, սակայն, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ 53.5 տոկոս անկում է ապրել:

25.3 տոկոսով էլ նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը` կազմելով 281.5 մլն դրամ`գրանցելով 11.5 տոկոս անկում:

9.6 տոկոսով ավելացել է գործազրկության մակարդակը` 103.3 հազար մարդ:

2009թ. առաջին կիսամյակի տվյալներով` ՀՆԱ-ն նվազել է 16.3 տոկոսով` կազմելով մոտ 1 մլրդ 120 մլն դրամ, որը մայիսի համեմատությամբ աճել է 39.7 տոկոսով:

«Քանի որ նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշերը բավականին բարձր էին, այդ պատճառով էլ այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշերի անկումը դրանց համեմատ ավելի մեծ է երեւում: Մենք հայտարարել էինք, որ մոտակա 2 ամիսներին այդ անկումը խորանալու է»,- երեկ «Ասպար ույալդ տուր» զբոսաշրջային կազմակերպություն կատարած այցելության ժամանակ ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետ  Սարգսյանը  կանխատեսել է նաև  տնտեսության 20 տոկոս անկում մինչև տարեվերջ:

Դիտվել է 1791 անգամ:
Print Friendly

Leave a Reply