«Էլիտզուրը»` առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 13, 2010 13:26

Երևանի «Հատիս»բասկետբոլիստուհիների թիմի Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային  (F) մրցաշարում հակառակորդ Իսրայելի «Էլիտզուր» ակումբը սեփական խաղահրապարակում  75:65 հաշվով հաղթել Է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի «Դինամո-ԳՈւՎԴ» թիմին: Վերջինիս  «Հատիսը» հյուրընկալվելիս պարտվել Էր 50:79 հաշվով: «Էլիտզուրը» Երևանում 82:69 հաշվով առավելության էր հասել «Հատիսի»նկատմամբ:  Այսպիսով, Իսրայելի ներկայացուցիչները դարձել են խմբի առաջատարը: «Հատիսը» նոյեմբերի 18-ին Երևանում ընդունելու Է «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմին: Հաղթանակի դեպքում «Հատիսի»բասկետբոլիստուհիները հույսեր կունենան հաջորդ փուլ դուրս գալու համար:


Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply