Տիգրանակերտի թանգարանը բացումից հետո 13 060 այցելու է ունեցել
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 13, 2010 12:59
Այս տարվա մայիսի 31-ին հանդիսավոր բացումից ի վեր Տիգրանակերտի թանգարանն ունեցել է 13 հազար 060 այցելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Տիգրանակերտի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Վահրամ Լոռեցյանը, այցելուներից 2510-ն օտարերկրյա զբոսաշրջիկներ են եղել, որոնք Արցախ են ժամանել ավելի քան 30 երկրներից:
Թանգարանն առայժմ ունի շուրջ 110 ցուցանմուշներ, որոնք Վ. Լոռեցյանի խոսքերով, ձեռք են բերվել պատմական Տիգրանակերտում կատարվող պեղումների արդյունքում եւ վկայում են հայկական դարավոր մշակույթի ու ճարտարապետության մասին: Ցուցանմուշների թիվը, թանգարանի տնօրենի պաշտոնակատարի խոսքերով, աստիճանաբար ավելանում է, քանի որ Տիգրան Մեծի անունը կրող քաղաքի պեղումները դեռ երկու տասնամյակ կշարունակվեն:






Facebook
Tweet This
Email This Post
