Ծառատունկ` մայրաքաղաքի Նոր Նորքում. տնկվեց 100 թխկի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2010 12:57

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում այսօր «Ամերիա» բանկը կատարեց ծառատունկ: Բանկի հիմնադրման 100 ամյակի առթիվ 100 անակնկալների շարքում տնկվեց 100 թխկի, որոնց խնամքի մասին հոգալու են թե բանկի աշխատակիցները եւ թե Նոր Նորքի թաղապետարանը:

Իր հոբելյանի առթիվ «Ամերիա» բանկը նախատեսել է բազմաթիվ անակնկալներ հաճախորդների եւ ուղղակի երեւանցիների համար, որոնց, ըստ կազմակերպիչների, հնարավոր է հանդիպել փողոցներում, հյուրանոցներում եւ սննդի կետերում, պատահաբար: Առանձնահատուկ անակնկալներ են նախատեսված «Ամերիա» բանկի ծառայություններից օգտվողների համար:

«Այս միջոցառումը մեզ համար երկարակեցության խորհուրդ ունի, քանի որ հոգատար վերաբերմունքի դեպքում ծառը կարող է դարերով ապրել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ամերիա» բանկի գլխավոր հաշվապահ Գոհար Խաչատրյանը: «Մենք այստեղ ենք 100 ծառի եւս 100 տարվա կյանք նվիրելու նպատակով»,- նշեց «Ամերիա» բանկի ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Արմինե Ղազարյանը:

«Հայաստան ծառատունկ» կազմակերպության աշխատակից Նավասարդ Դադյանը հիշեցրեց, որ այս տարածքը նախկինում անտառապատ էր, եւ լրիվ մերկացել էր էներգետիկ սղության տարիներին: «Այսօր տնկվող ծառերը ջրում ենք դույլերով, սակայն տարածքը լիովին ապահովված է ոռոգման ցանցով»,- նշեց նա: «Այսօրվա ծառատունկը կրկին ուրախացրեց բոլորիս:

Մենք համագործակցում ենք բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են մեր համայնքի համար որեւէ լավ գործ անել` ծառատունկ կատարել, բակեր կամ խաղահրապարանկեր կառուցել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նոր Նորքի թաղապետ Մելիք Գասպարյանը: Երեւանի շենացման եւ երեւանցիների առողջության տեսանկյունից նա մեծապես կարեւորեց նմանատիպ էկոլոգիական նախաձեռնությունները: Ծառատունկից հետո «Ամերիա» բանկի խումբը մեկնեց «Ամերիա» եւ «ՎՏԲ» բանկերի ֆուտբոլային խաղը դիտելու եւ իրենց թիմին ոգեւորելու:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply