Մահացել է քրդական համայնքի «Ռյա Թազա» թերթի գլխավոր խմբագիր Գրիշա Չաթոյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2010 23:19

Նոյեմբերի 11-ին կյանքից վաղաժամ հեռացավ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ, «Ռյա Թազա» թերթի գլխավոր խմբագիր Գրիշա Մամեի Չաթոյանը:

Գրիշա Չաթոյանը ծնվել է 1948 թ.-ի մարտի 10-ին, Արթիկի շրջանի Քարվանսարա գյուղում (այժմ Արագածոտնի մարզ, գյուղ Սադունց), գյուղացու ընտանիքում:

1967-1972թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը:

1974-2010 թթ. աշխատել է «Ռյա Թազա» թերթի խմբագրությունում` թարգմանիչ, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր:

2000-2010թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմին կից գործող Հայաստանի ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների Համակարգող Խորհրդի անդամ:

Ակտիվ հասարակական գործունեության շնորհիվ Գրիշա Չաթոյանը նպաստել է Հայաստանում քրդական մշակույթի եւ լեզվի պահպանմանը եւ միջհամայնքային հարաբերությունների զարգացմանը:

Համակարգող Խորհրդի անդամները խորին ցավակցություն են հայտնում Չաթոյանների ընտանիքին եւ հարազատներին` իրենց գործընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply